Դովեղի օրը՝ հոկտեմբերի 24-ին

616

Դովեղի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 24-ին կնշվի գյուղի օրը։ 1984-ի այդ օրը գյուղի անտառում տեղի է ունեցել բախում հայերի և ադրբեջանցիների միջև՝ անտառի 1800 հեկտար տարածքի պատկանելության շուրջ։

Միջադեպի արդյունքում մարմնական վնասվածքներ ստացածների մեջ է եղել նաև այդ օրերի Խորհրդային Հայաստանի Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը։

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցել հոկտեմբերի 24-ին Դովեղում տեղի ունենալիք միջոցառումներին և ստանալ համապարփակ տեղեկատվություն, պետք է կապվեն Գոռ Կիրակոսյանի հետ հետևյալ հեռոսահամարներով՝ 098 229585 կամ 095 897375։

Դովեղի և գյուղում 1984-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախման մասին կարդալ՝

Դովեղ գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին

Դովեղ-Քեմեռլի. հայ-ադրբեջանական բախում 1984-ի աշնանը

Դովեղ. գյուղը, բարեկամները, բնակչությունը, 1984-ի կռիվը