Սերժ Սարգսյանը Նյու Յորքում՝ Դոնալդ Թրամփի և առաջին տիկնոջ հետ. 19 սեպտեմբեր, 2017

5219

 

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:

2015-ի սեպտեմբերին Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել էր արդեն նախկին նախագահ Բարաք Օբամայի անունից` ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:

Ընդունելության ընթացքում, ինչպես հաղորդեց Բաղրամյան 26-ը, նախագահներ Բարաք Օբաման և Սերժ Սարգսյանը “կարճ զրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են համահայկական նշանակության հարցեր”: