«Յաւերժի ճամբու կերտիչներէն»․ Եղիկ Ճէրէճեանի գիրքը

1827

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է Եղիկ Ճէրէճեանի  հատորը, որը կրում է «Յաւերժի ճամբու կերտիչներէն» խորագիրը: Այն տպագրվել է 2014-ին, Բեյրութում։

Գրքում հեղինակը ներկայացնում է 19-րդ դարի վերջերի, 20-րդ դարի սկզբների հնչակյան գործիչների կյանքն ու գործունեությունը լուսաբանող ակնարկներ:

Ահա գրքում տեղ գտած և հայ հանրության լայն շրջանակներին քիչ ծանոթ, երբեմն՝ անծանոթ հնչակյան գործիչների անունները, ովքեր կարևոր ներդրում են ունեցել հայ ազգային-ազատագրական պայքարի տարեգրության մեջ.

Գաբրիէլ Կաֆեան (Շմաւոն),

Ռուբէն Պէրպէրեան,

Բարսեղ Զաքարեան (Լեւոն),

Սիմոն Հովւեան (Ս. Տաշիր),

Արթիւր (Յարութիւն) Օհանջանեան (Արտաւազդ),

Փրոֆ. Յովհաննէս Գայաեան,

Գալուստ Արխանեան (Հաճի Պէյ),

Յովհաննէս Մինասեան (Մինաս օղլու),

Մխիթար Սէֆէրեան (Մխօ Շահէն),

Սարգիս Քալաշեան (Ահրիման),

Պետրոս Մելիք Անդրէասեան (Պետրոս խան),

Մուրատ Տէրտէրեան (Խորոխոնցի Մուրատ, Ս. Մուրատ),

Գրիգոր Նալպանտեան (Ս. Վահագն),

Յարութիւն Ճանկիւլեան (Կայծիկ),

Գեղամ Վանիկեան (Վանիկ),

Վահան Պոյաճեան (Ռուբէն Կարապետեան),

Արտաշէս Սոլաքեան,

Միքայէլ Սերեան (Պանդուխտ),

Անդրանիկ Երէցեան (Դերճանցի Անդրանիկ),

Գրիգոր Աւշարեան,

Հայկ Բժշկեան (Գայ),

Անդրանիկ Կէնճեան,

Սարգիս Արմաղանեան (Մըռըզ),

Սարգիս Ճէպէճեան (Ճէպէճի),

Կարապետ Կէօքտէրէլեան,

Յակոբ Ղազարեան (Լազօ),

Բագրատ Աւետեան (Բ. Սիւնիք),

Գրիգոր Եղիկեան,

Արսէն Կիտուրեան (Արսէն Կիտուր):

 

Եղիկ Ճէրէճեանը ութ գրքերի, գիտական 13 հոդվածների, ավելի քան 100 գրախոսության և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

1992-2009 թթ․, հաջորդական չորս անգամներ, ընտրվել է Լիբանանի խորհրդարանի անդամ Բեյրութի շրջանից։ 1995-ից մաս է կազմում Ս․ Դ․ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության։