Ռուբէն Տէր Մինասեանի «Հայաստանի Հանրապետութիւնը» հոկտեմբերի 10-ից՝ վաճառքում

3406

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՅԴ Բյուրոյի ազդեցիկ անդամ, Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) երրորդ ռազմական և չորրորդ ներքին գործերի նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայաստանի Հանրապետությունը» աշխատությունը Երևանի գրախանութներում վաճառքի կհանվի մեկ շաբաթից՝ սեպտեմբերի 21-ից:

Ռուբենի այս գործը տեղ է գտել նրա նշանավոր «Հայ Յեղափոխականի մը Յիշատակները» բազմահատորյակի Է հատորում (Բ. հրատարակութիւն, Պէյրութ, 19179, էջ 123-348), ինչպես նաև ձեռագիր վիճակով պահվում է Հայաստանի Ազգային արխիվում՝ ֆոնդ 1048, ցուցակ 1, գործ 25, 206 թերթ: Արխիվում այս գործը կրում է «Ռուբեն Տեր-Մինասյանի ուսումնասիրությունը ՀՅ Դաշնակցության Բյուրոյի (1919թ. նոյեմբեր մինչև 1920թ. ապրիլ) գործունեության մասին» խորագիրը:

«Ռուբենի այս գործը, թեև ամբողջությամբ չի ծածկում Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) պատմությունը, սակայն չափազանց կարևոր մանրամասներ է ներկայացնում 1919 թվականի աշնանը (27 սեպտեմբեր-30 հոկտեմբեր) Երևանում կայացած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովից մինչև 1920 թվականի մայիսյան բոլշևիկյան ապստամբությունը ընկած ժամանակահատվածի մասին»,- ասել է կենտրոնի համակարգող, ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Հակոբյանը կարծիք է հայտնել, որ Ռուբեն Տեր-Մինասյանի այս գործը չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» և առաջին արտգործնախարար, երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» հատորների հետ ամենից կարևոր աղբյուրներից է, որով մեզ է փոխանցել ընդամենը 1000 օրվա կյանք ունեցած Հանրապետության ներքին և արտաքին կյանքի մասին արժանահավատ տեղեկատվություն:

Ռուբենի վերահրատարակված հատորը գրախանութներում վաճառքի կհանվի սեպտեմբերի 21-ից:

Այս կարևոր գրքի վերահրատարակությանը օժանդակել են Ետուարդ և Վերժին Մսրլեանները Սան Ֆրանցիսկոյից:

ԱՆԻ կենտրոն