4 միլիոն 650 հազար՝ Հայաստանում կանխատեսվող բնակչությունը 2000թ-ին. գրում է «Սովետական Հայաստանը» 1976-ին

2029

Քսաներորդ դարի վերջին Սովետական Հայաստանի բնակչության թիվը կկազմի 4 միլիոն 650 հազար: Այդպես է գտնում էլեկտրոնային հաշվիչ այն մեքենան, որ Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի աշխատողները ծրագրավորել էին հանրապետության բնակչության թիվը 2000 թվականին որոշելու համար:

Սովետական Հայաստանի բնակչության խտությունը մեկ քառակուսի կիլոմետրի վրա 2000 թվականին կկազմի 156 մարդ, այժմ 94 է:

Հանրապետության քաղաքներում կբնակվի բնակչության 80 տոկոսը, այժմ ցուցանիշը 63 տոկոս է:

Երևանի բնակչությունը կկազմի ավելի քան 1 միլիոն 200 հազար:

Սովետական Միության մասշտաբով՝ Հայաստանում ծնունդը գրավում է առաջին տեղերից մեկը: Մեր հանրապետությունում բնակչության աճի տեմպերը մեծապես գերազանցում են ընդհանուր միութենական մակարդակը:

Սա բացատրվում է ծննդի համեմատաբար բարձր մակարդակով և աշխարհում ամենացածր մահացության տոկոսով, ինչպես նաև՝ հայրենադարձությամբ և միգրացիայով:

«Սովետական Հայաստան» ամսագիր, թիվ 6, էջ 5