Հայկական զորամասերը քեմալականներից կռվով գրավում են Օլթիի ածխահանքերը. հունիս, 1920

1218

1920 թվականի հունիսին հայկական զորքերը մտան Օլթիի ածխահանքեր, որը, համաձայն օրվա թուրք և որոշ հայ պաշտոնյաների, պատճառ կամ առիթ դարձավ թուրք-հայկական պատերազմի: Այդ պատերազմը ավարտվեց Հայաստանի պարտությամբ՝ Կարսի անկումով և Ալեքսանդրապոլի գրավումով: ՀՅԴ Բյուրոյի ՅԱՌԱՋ օրաթերթը 1920թ. հունիս 29-ի համարում հրապարակում է նվիրել Օլթիի ածխահանքերին, որից ներկայացնում ենք մի փոքր հատված: Հոդվածն ամբողջությամբ հասանելի այս հասցեում:

ԱՆԻ կենտրոն

Օլթիի ածխահանքերը

Մեր զորամասերը կռվով արդեն գրավել են Օլթիի ածխահանքերը, բայց  ոչ միայն մեր հասարակության լայն խավերը, այլ նույնիսկ ավելի պատասխանատու շրջանները լավ չեն պատկերացնում, թե ինչ թանկարժեք գոհար է ընկել մեր ձեռքը…

Օլթու ածխահանքերը գտնվում են Փենյակ գետի հյուսիսային կողմը, Օլթիից 27 վերստ դեպի հյուսիս-արևելք, Օլթիից Մերդենեկ տանող խճուղուց դեպի հյուսիս 7 վերստ հեռավորության վրա, Գանլը Սու գետակի հովտում:

Օլթիի ածխահանքը բաղկացած է չորս գլխավոր շերտերից… Անգլիացի ինժեներ Հովելի հաշվարկով, այս ածխահանքը պարունակում է մոտ 12 միլիարդ փութ քարածուխ:

Մեր երկաթուղին կիսամեռ դրության մեջ է վառելանյութ չունենալու պատճառով:

ՅԱՌԱՋ օրաթերթՀՅԴթիվ 135, երեքշաբթի, 29 հունիս, 1920թ