«Երևան-Բաքու երկաթգծի Արաքսի հատվածը՝ թալանված». Էդմոն Մարուքյանը՝ գլխավոր դատախազին

1728

Ազգային ժողովի «Ելք» խմբակցություն պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը այսօր՝ օգոստոսի 18-ին, Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր առավոտյան գրությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քրեական գործ հարուցել լրագրող-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի՝ օգոստոսի 17-ին «Սիվիլնեթ» համացանցային լրատվամիջոցում հրապարակած «Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը՝ թալանված» վերտառությամբ հոդվածի առթիվ, որում մասնավորապես նկարագրվում է, որ «40 կիլոմետրանոց երկաթգծից ոչինչ չի մնացել» և որ «երկաթյա ռելսերը և ինժեներական ամբողջ համակարգն ուղղակի գոյություն չունեն»։

***

Թաթուլ Հակոբյանի հոդվածը

Երևան-Բաքու երկաթգծի Արաքսի հատվածը՝ թալանված