Վենետիկից Էջմիածին ու Ալեքսանդրապոլ. հայ գրատպության կենտրոնները

531

Հայերեն առաջին տպագիր հատորը՝ Ուրբաթագիրքը, տպագրվել է 1512-ին՝ Վենետիկում: Այն տպագրության է պատրաստել Հակոբ Մեղապարտը:

Նախքան Երևանում առաջին գիրք տպագրվելը, որ տեղի ունեցավ միայն 1876-ին, հայերեն գրքեր են տպվել աշխարհի շուրջ 40 քաղաքներում, այդ թվում՝ Էջմիածնում և Շուշիում:

Ներկայացնում ենք հայ գրատպության կենտրոնները՝ փակագծում նշելով, թե այդ քաղաքները նախկինում ինչ անուններ են կրել և այսօր որ երկրի կազմում են:

Վենետիկ (Իտալիա) 1512

Պոլիս (Օսմանյան կայսրություն, Թուրքիա) 1567

Լվով (Ուկրաինա) 1616

Միլան (Իտալիա) 1621

Փարիզ (Ֆրանսիա) 1633

Նոր Ջուղա (Սպահան, Իրան) 1638

Լիվոռնո (Իտալիա) 1643

Ամստերդամ (Նիդեռլանդներ)1660

Մարսել (Ֆրանսիա) 1673

Զմյուռնիա (Իզմիր, Օսմանյան կայսրություն, Թուրքիա) 1675

Լայպցիգ (Գերմանիա) 1680

Պադուա (Իտալիա) 1690

Լոնդոն (Մեծ Բրիտանիա) 1736

Էջմիածին (Հայաստան) 1771

Մադրաս (Հնդկաստան) 1773

Տրիեստ (Իտալիա 1776

Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան) 1781

Նոր Նախիջևան (Ռուսաստան) 1786

Աստրախան (Ռուսաստան) 1796

Կալկաթա (Հնդկաստան) 1796

Վիեննա (Ավստրիա) 1812

Մոսկվա (Ռուսաստան) 1820

Թիֆլիս (Թբիլիսի, Վրաստան) 1823

Շուշի (Արցախ) 1828

Երուսաղեմ (Պաղեստին/Իսրայել) 1833

Նիկոմեդիա (Իզմիթ, Օսմանյան կայսրություն, Թուրքիա) 1850

Ադրիանապոլիս (Օսմանյան կայսրություն, Թուրքիա) 1855

Շամախի (Ադրբեջան) 1856

Նյու Յորք (ԱՄՆ) 1857

Վան (Արևմտյան Հայաստան, Թուրքիա) 1858

Թեոդոսիա (Ղրիմ, Ուկրաինա/Ռուսաստան) 1859

Մանչեստեր (Մեծ Բրիտանիա) 1863

Մուշ (Արևմտյան Հայաստան, Թուրքիա) 1863

Արմաշ (Իզմիթ, Նիկոմեդիա, Օսմանյան կայսրություն, Թուրքիա) 1864

Կահիրե (Եգիպտոս) 1865

Սեբաստիա (Արևմտյան Հայաստան, Թուրքիա) 1871

Բաքու (Ադրբեջան) 1872

Գանձակ (Գյանջա, Ադրբեջան) 1874

Դոնի Ռոստով (Ռուսաստան) 1875

Երևան (Հայաստան) 1876

Ալեքսանդրապոլ (Գյումրի, Հայաստան) 1876