Որտե՞ղ է նոր ատոմակայանը, Իրան-Հայաստան երկաթուղին, Համահայկական բանկը

8322

2008 թվականի հոկտեմբերի 2-ին Սերժ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից դիմեց հայությանը: Այդ ընդարձակ ելույթը, որ կրում էր “Հայկական հրաշքի բանաձեւը” խորագիրը, դրված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում (http://www.president.am/events/statements/arm/?year=2008&pn=1&id=21):

Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարեց. 

“Ես ուզում եմ, որ Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկյա եւ հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները մեկ անգամ եւս տեղեկացված լինեն, որ.

ա) առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել,

բ) առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել, եւ

գ) առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու։

Հարցնում եք՝ կկարողանա՞նք, պատասխանում եմ, որ կկարողանանք: Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք”:

Գրեթե ութ տարի է անցել այդ խոստումից, և մենք ուզում ենք Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկյա և հայրենի բոլոր գործարարներին, մեր քաղաքացիներին ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին մեկ անգամ ևս տեղեկացնել, որ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՍ ԵՐԵՔ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՑ ԵՎ ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑԵԼ՝

ա) Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ոչ մի քայլ չի արվել,

բ) Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվելու ոչ մի էական քայլ չի արվել,

գ) համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ չի ստեղծվել:

Հիշում ենք և հիշեցնում:

Թաթուլ Հակոբյան

Շարունակելի

Դիտել նաև երկու տեսանյութ 

Սերժ Սարգսյանի 2016թ. օգոստոսի 1-ի ելույթը և իրականությունը.