Տավուշի դիմաց՝ Ղազախի, Աղստաֆայի և Թովուզի շրջանները

6611

2014 թ. սեպտեմբերի վերջերին Բաքվի իշխանությունները որոշում ընդունեցին Հայաստանի հետ սահմանների երկայնքով զինել քաղաքացիական բնակչությանը: Ադրբեջանի առաջնորդի  հրամանագրում ասվում էր, որ շփման գծին հարող գյուղերի բնակիչներից անհրաժեշտ է կամավորական պարեկային ջոկատներ ստեղծել: Ավելի վաղ՝ հուլիս-օգոստոսին, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում լարվածությունը հասել էր ամենաբարձր աստիճանի 1994-ի մայիսյան անժամկետ  հրադադարից ի վեր: Կողմերը փոքր և միջին, որոշ դեպքերում՝ խոշոր տրամաչափի զենքերից, գնդակոծում էին սահմանի երկայնքով տեղաբաշխված գյուղերը:

600x399xberkaber-village.jpg.pagespeed.ic.jmCCOq9IZJ

Հայ-ադրբեջանական սահմանի շուրջ 300 կիլոմետրանոց հատվածը բաժին է ընկնում Տավուշի մարզին և դրա դիմաց Ադրբեջանի երեք շրջաններին՝ Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի: Այս երեք շրջանները միասին ունեն 300 հազարից ավելի բնակչություն՝ երկուսուկես անգամ ավելի, քան Տավուշի մարզի բնակչությունը:

images

Ադրբեջանի ծայր հյուսիս-արևմուտքում՝ հայ-վրաց-ադրբեջանական սահմանի եռանկյունում, Ղազախի շրջանն է, որն ունի 700 քառակուսի կիլոմետր տարածք և շուրջ 90 հազար բնակչություն: Շրջկենտրոնը և միակ քաղաքը Ղազախն է: Շրջանի որոշ հատվածներ՝ Յուխարը Ասկիպարան և Բարխուդարլին, որոնք Խորհրդային Հայաստանի մեջ անկլավներ էին, այժմ հայկական վերահսկողության տակ են: Իջևան-Բաքու գնացքը անցնում էր Բարխուդարլի կայարանով:

agstafa

Հայկական վերահսկողության տակ են նաև Ղազախի շրջանի նախկին Աշաղը Ասկիպարա, Բաղանիս-Այրում, Սոֆուլու, Խեյրիմլի և Գըզըլհաջիլի բնակավայրերը:

76664305

Աղստաֆայի շրջանը ունի 1.5 հազար քառակուսի կիլոմետր տարածք և ավելի քան 80 հազար բնակչություն: Այն, ինչպես և Ղազախի շրջանը, ընդհանուր սահմաններ ունի Վրաստանի և Հայաստանի հետ: Շրջկենտրոնը և միակ քաղաքը Աղստաֆան է, որով անցնում է Բաքու-Թբիլիսի երկաթուղին: Աղստաֆայի շրջանով են անցնում Կասպիցից դուրս եկող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը:

45_big

Թովուզի շրջանը ունի 1.9 հազար քառակուսի կիլոմետր տարածք և շուրջ 160 հազար բնակչություն: Շրջկենտրոնը և միակ քաղաքը Թովուզն է:

13832

Այս երեք շրջանների տարածքը հարյուրամյակներ մաս են կազմել պատմական Հայքի Ուտիք նահանգի, եղել են հայահոծ: Արցախյան պատերազմի նախօրեին այս շրջաններում մնացած հայերը, ինչպես Ադրբեջանի հայությունն ամբողջությամբ, տեղահանվեց (զուգորդված ջարդերով) կամ հեռացավ Հայաստան, Ռուսաստան և այլ երկրներ:

Քարտեզներ և լուսանկարներ.

Ադրբեջանի հյուսիս-արևմուտքը, որ սահմանակից է Տավուշի մարզին ու

Գեղարքունիքին և Վրաստանին

Գվարզին լեռը ադրբեջանական Մազամ գյուղի մոտ, դիմացը հայկական Բերքաբեր գյուղն է

Ղազախի շրջան

Աղստաֆայի շրջան

Թովուզի շրջան

Տեսարան Թովուզի շրջանից

Դեպի Թովուզ տանող նորակառույց կամուրջը

Նախորդ հատվածը կարդալ՝ https://www.aniarc.am/2015/09/04/tavush-geography-and-strategic-value-article/

 

Այս տարվա փետրվարին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը պատրաստել է 50 էջանոց համապարփակ զեկույց Տավուշի մարզի մասին, որը կարող եք կարդալ այս հասցեում՝ https://www.aniarc.am/2015/02/11/special-report-tavush-armenian-border-ani/