Արցախում ԱՆԻ կենտրոնը ներկայացրել է Քաջազնունու «Ազգ եւ հայ­րե­նի­ք» աշխատությունը

906

Արցախի ժուռնալիստների միության գրասենյակում ներկայացվել է Հայկական ուսումնասիրությունների “Անի” հիմնադրամի հրատարակած Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու “Ազգ և հայրենիք” աշխատությունը: Վերահրատարակելով հայ քաղաքական գործչի աշխատությունները, “Անի” կենտրոնը փորձում է հայկական իրականության մեջ նորովի ներկայացնել ականավոր հային, մտածողին ու մեծ հայրենասերին: