Նիկոլ Փաշինյան. «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառ կմ, Ադրբեջանը՝ Հայաստանի 29,8 հազար քառ կմ տարածքը»

967

Հայաստանի վարչապետը Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի ընթացքում վերահաստատել է՝ Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Նիկոլ Փաշինյանը մեկ քայլ առաջ է համարել կիրակի օրը Բրյուսելում Երևանի ու Բաքվի միջև միմիյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ պայմանավորվածությունը. «Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը»:

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, 5 օգոստոսի, 2019թ