Փոքր Սարիար, Բաշգյուղ, Կաքավասար և Սարապատ գյուղերի բնակչությունը 1873-1931 թթ

223

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Փոքր Սարիար, Բաշգյուղ, Կաքավասար և Սարապատ գյուղերը մաս են կազմում Սարապատ համայնքի, որի վարչական կենտրոնը Թորոսգյուղն է:

Սարապատ համայնքի մեջ են մտնում Թորոսգյուղ, Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Հողմիկ, Ձորաշեն, Սալուտ, Սարապատ, Վարդաղբյուր, Ցողամարգ և Փոքր Սարիար բնակավայրերը:

ՓՈՔՐ ՍԱՐԻԱՐ

Փոքր Սարիարը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 30 կմ հյուսիս, ծովի մակերևույթից մոտ 2000 մետր բարձրության վրա։

Փոքր Սարիարի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1873թ.- 280, բոլորը՝ հայ,

1886թ.- 362, բոլորը՝ հայ,

1897թ.- 384, բոլորը՝ հայ (լուսավորչական, կաթոլիկ),

1908թ.- 525,

1914թ.- 588, ըստ Կովկասյան օրացույցի՝ 534,

1916թ.- 516,

1919թ.- 589,

1922թ.- 180,

1926թ.- 255՝ բոլորը՝ հայ,

1931թ.- 384, բոլորը՝ հայ:

ԽՍՀՄ մարդահամարների համաձայն.

1939 – 510,

1959 – 387,

1970 – 377,

1979 – 283,

1989 – 169:

ԲԱՇԳՅՈՒՂ

Բաշգյուղը գտնվում է մարզկենտրոնից 34 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից ավելի քան 2000 մ բարձրության վրա։ Գյուղը նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ և Ալեքսանդրապոլից արևելք ընկած մյուս Բաշգյուղից տարբերվելու համար մինչև 1880-ական թթ կոչվել է նաև Մեծ Բաշգյուղ։

Բաշգյուղի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1873թ.- 598, բոլորը՝ հայ,

1886թ.- 250, բոլորը՝ հայ,

1897թ.- 262, բոլորը՝ հայ (լուսավորչական, կաթոլիկ),

1908թ.- 269,

1914թ.- 296, ըստ Կովկասյան օրացույցի՝ 391,

1916թ.- 385,

1919թ.- 420,

1922թ.- 217,

1926թ.- 205՝ բոլորը՝ հայ,

1931թ.- 241, բոլորը՝ հայ:

ԽՍՀՄ մարդահամարների համաձայն.

1959 – 129,

1970 – 113,

1979 – 74:

ԿԱՔԱՎԱՍԱՐ

Կաքավասարը գտնվում է մարզկենտրոնից 32 կմ հյուսիս-արևելք, Չիչկան գետի վերին հոսանքի շրջանում։

Նախկինում ունեցել է Քեֆլի անունը:

Կաքավասարի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1873թ.- 206, բոլորը՝ հայ,

1886թ.- 285, բոլորը՝ հայ,

1897թ.- 287, բոլորը՝ հայ (լուսավորչական, կաթոլիկ),

1908թ.- 350,

1914թ.- 385, ըստ Կովկասյան օրացույցի՝ 426,

1916թ.- 388,

1919թ.- 509,

1922թ.- 268,

1926թ.- 281՝ բոլորը՝ հայ,

1931թ.- 360, բոլորը՝ հայ:

ԽՍՀՄ մարդահամարների համաձայն.

1939 – 414,

1959 – 217,

1970 – 232,

1979 – 176:

ՍԱՐԱՊԱՏ

Սարապատը մարզկենտրոնից 38 կմ հյուսիս-արևելքում է, Չիչկան գետի վերին հոսանքի ձախափնյակում, Գոգարանց լեռների լանջին։

Նախկինում ունեցել է Սամուռլի, Սամռլի անունը: Սարապատ է վերանվանվել 1946 նոյեմբերի 12-ին:

Սարապատի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1873թ.- 165, բոլորը՝ հայ,

1886թ.- 239, բոլորը՝ հայ,

1897թ.- 281, բոլորը՝ հայ (լուսավորչական, կաթոլիկ),

1908թ.- 295,

1914թ.- 324, ըստ Կովկասյան օրացույցի՝ 409,

1916թ.- 355,

1919թ.- 437,

1922թ.- 256,

1926թ.- 242՝ բոլորը՝ հայ,

1931թ.- 292, բոլորը՝ հայ:

ԽՍՀՄ մարդահամարների համաձայն.

1939 – 348,

1959 – 159,

1970 – 228,

1979 – 170,

1989 – 67:

Լուսանկարում՝ Կաքավասար գյուղը

Կարդալ նաև՝

Վարդաղբյուր և Սալուտ գյուղերի բնակչությունը 1873-1931 թվականներին