Մահվան դեպքեր բանակում 2016-ին, որ չեն հաղորդվել․ Արթուր Սաքունց

780

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է երկու նոր զեկույց հայկական բանակում մահացության դեպքերի մասին։ Զեկույցներից մեկի համաձայն՝ 2017 թ․ առաջին վեց ամիսներին հայկական բանակում մահացության թիվը 36 է։ Երկրորդ զեկուցում նշվում է, որ 2016թ․ հայկական բանակում կորուստների թիվը 175 է ավելի վաղ հայտարարված 162-ի փոխարեն։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։