Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՅԴ-ի կասեցման մասին. 2008 և 2011 թվականներ

2403

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՅԴ-ի կասեցման, «Դրոյի» և «31-ի» գործերի մասին, 2008 և 2011թթ։

– Աշխարհի բոլոր պետություններում կան օրենքներ կուսակցությունների գործունեության մասին, որտեղ նախատեսված են դեպքեր նրանց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։

– Հարցը շատ պարզ էր. ըստ մեր օրենքի՝ կուսակցությունների ղեկավարությունը չի կարող կազմված լինել օտարերկրացիներից։

– Դաշնակցությանը ներկայացվել է մեկ մեղադրանք՝ պահանջելով շտկել կանոնադրական անկարգությունը։ Սակայն այդ պահանջը Դաշնակցության կողմից ժամանակին չի կատարվել։

– 1997 թվականին ես ինքս արդեն, իմ անձնական նախաձեռնությամբ, բանակցություններ եմ սկսել Դաշնակցության հետ՝ այդ հարցը լուծելու համար։

– Այսօր դաշնակցությունը իր կանոնադրությունն իսկապես համապատասխանեցրել է Հայաստանի օրենքին։

– Դաշնակցության նկատմամբ թե՛ նախաքննությունը, թե՛ դատավարությունը որևէ մեղադրանք չի ներկայացրել։ Մեղադրանքները ներկայացվել են կոնկրետ անհատների նկատմամբ, կոնկրետ հանցագործությունների համար։ Դաշնակցության դատ չի եղել Հայաստանում։

– Բացվել էր նարկոտիկների գործ՝ Բեյրութից Երևան տեղափոխվող։ Խուզարկություններից հետո պարզվեց, որ այստեղ գործում է մի տեռորիստական խումբ։

– Մենք չենք իմացել, թե նրանք ով են։ Հետո պարզվեց, որ նրանք դաշնակցականներ են։

– 3 մարդասպանություն բացահայտվեց՝ իրենց ձեռքով կատարված, իրենց իսկ փաստաթղթերով հաստատված։

– Եթե այդ մարդիկ քաղբանտարկյալ էին, նրանցից երկուսը «Դրոյի» գործով, իսկ մեկը՝ «31-ի» գործով մինչև հիմա բանտում նստած են՝ Դաշնակցության իշխանության օրոք։

– «Դրոյի» գործը բացահայտել է Դավիթ Շահնազարյանը, իսկ «31-ի» գործը բացահայտել, ամբողջ հետաքննությունը վարել ու մինչև դատաքննության ավարտը վերահսկել է Սերժիկ Սարգսյանը։

Աղբյուրը՝ Հարութ Ուլոյանի էջից