Բաքուն Ստեփանակերտին առաջարկում է նոր հանդիպում անցկացնել Ադրբեջանի մայրաքաղաքում

1993

Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են Բաքվում առաջիկա օրերին երկրորդ հանդիպումն անցկացնել «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների» հետ, հաղորդում է Ազատությունը:

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը երկրորդ հանդիպմանն է հրավիրում Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ շարունակելու շփումները վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու համար։ Առաջարկվում է առաջիկա օրերին հանդիպում անցկացնել Բաքու քաղաքում»,- ասվում է վարչակազմի հաղորդագրության մեջ:

Պաշտոնական Ստեփանակերտը դեռ չի մեկնաբանում այս հաղորդագրությունը:

Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև մարտի 1-ին Իվանյանում (նախկին Խոջալու) տեղի ունեցած հանդիպումը ադրբեջանական կողմը «կայացած» որակեց, հայկական կողմը հերքեց, թե քննարկվել է «վերաինտեգրման» հարցը:

Ավելի վաղ՝ փետրվարի 24-ին, կայացել էր նման ևս մեկ հանդիպում:

Լուսանկարում` Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը