Միսակ Պուտագեան. NAASR հայագիտական հաստատության հիմնադիրներից և Ռոչեստերի հայության ոգին

1580

2023թ մարտի 10-ին Ռոչեստեր քաղաքում՝ Նյու Յորք նահանգ, պատիվ ունեցա հանդիպելու Միսակ Պուտագեանին: 97-ամյա այս հայը եկել էր լսելու ինձ: Ապշեցնող էր սթափ միտքն ու ապագայի հանդեպ լավատեսությունը:

Միսակ Պուտագեանը ծնվել է 1925 թվականին, Նյու Յորք քաղաքում:

Վաստակավոր գիտնական է, ֆտորի առաջատար մասնագետ։

Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցացիա (The National Association for Armenian Studies and Research, NAASR) հայագիտական հաստատության հիմնադիրներից է եղել և հայագիտական ակնարկների հեղինակ։

Պուտագեանը 60-ական թվականներին հաստատվել է Ռոչեստերում ու մնում է հայկական համայնքի կազմակերպիչ ու ղեկավար դեմք։ Տեղի համալսարանները միշտ հայ ուսանողներ են ունենում ու տարիներով, Միսակն ու իր ընտանիքը այդ ուսանողների համար հենարան են եղել։

Թաթուլ Հակոբյան

Ռոչեստեր, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ