Վահան Խորենի. Հայաստանի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավարը (1919-1920)

2082

Լուսանկարում Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) երկրորդ գումարման խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար, Լայպցիգի համալսարանի պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր Վահան Խորենին (Տեր-Գևորգյան) է։

Ծնվել է Սիսիանի Բռնակոթ գյուղում: Հայաստանում ՀՅԴ կառավարման տարիներին նրա հիմնական նպատակը ներկուսակցական ժողովրդավարության ապահովումն ու կուսակցության սոցիալիստական ուղղվածության պաշտպանումն էր։

Նրա խորհրդարանական գործունեության 1 տարին անցավ մշտական սուր բախումներով ՀՀ երրորդ կառավարության և երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի հետ, որի վերջնարդյունքը ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ կառավարության ղեկավարի հրաժարեցումն էր 1920 թ. մայիսի 5-ի առավոտյան, բայց դա նախօրոք էր որոշված՝ առանց Ալեքսանդր Խատիսյանի գիտության և վերջինիս կարծիքը հաշվի առնելու, իսկ բոլշևիկյան հակապետական զինված խռովությունը լոկ հարմար առիթ էր։

Վահան Խորենին եղերական վախճան ունեցավ՝ դաժանաբար սպանվելով բոլշևիկյան դահիճների կողմից՝ 1920 թ. օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Գորիսի բանտում:

Մայքլ Բաբայանի Ֆեյսբուքի էջից