Վարչապետ Քաջազնունու որդիները, ովքեր իրենց կյանքը նվիրեցին Հայաստանի ազատագրությանը

10109

Այս բացառիկ լուսանկարում Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու որդիներն են՝ Արամը, Աշոտն ու Ռուբենը 1914 թ.-ին:

Աշոտը, Արամը, Ռուբենը Վանում, 1914 թվական, ռուսերենով մակագրություն նկարի հետևում

Նրանք պատրաստվում են մի քանի տարի հետո մասնակցել 1918-ի Մայիսյան հերոսամարտերին Հայոց բանակի կազմում, ապա՝ անմնացորդ ծառայել ՀՀ բանակի կազմում՝ Հայրենիքին։ Ինչպիսի՜ հպարտություն էր նրանց հոր համար, որ իր որդիները կամավոր գնում էին ճակատ։ Դա միայն կարելի է պատկերացնել նրանց նամակները կարդալով, եթե հնարավոր լինի պատկերացնել Հայաստանի առաջնորդի սրտագին ուրախությունը, որ իր զավակները ծառայում են ազատ, անկախ և միացյալ Հայաստանում և պաշտպանել ու պաշտպանում են այն։ Ճակատագիրը դաժան գտնվեց նրանց նկատմամբ, բայց նրանք պատմության մեջ մնացին իբրև ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ համար ընկածներ քաջորդիներ, որի անդրանիկ ղեկավարը լինելու պատիվը վերապահվել էր նրանց հորը։

Իսկ այս լուսանկարում Քաջազնունու դուստրն է՝ Մարգարիտը, ով ապրեց մինչև խոր ծերություն և մահացավ Երևանում՝ 1994-ին:

Տեքստը և լուսանկարները՝ Մայքլ Բաբայանի ֆեյսբուքի էջից