Արմենտայի (Армянское телеграфное агентство) ստեղծումը. 1922 թվականի հոկտեմբերի 17

4694

1922թ. հոկտեմբերի 17-ին ՀԽՍՀ կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Սարգիս Համբարձումյանը (լուսանկարում) հաստատում է հայկական հեռագրական գործակալության՝ Արմենտայի (Армянское телеграфное агентство) կանոնադրությունը։ Արմենտան ստեղծման պահին ուներ երեք բաժին՝ Խորհրդային Հայաստանի, Անդրկովկասյան դաշնության եւ արտասահմանյան լուրերի։

Գործակալությունը պետք է տեղեկություններ ստանար ժողովրդական կոմիսարիատներից, պետական հիմնարկություններից, մշակութային իրադարձություններից։ Հավաքելուց հետո Արմենտայի աշխատակիցները պետք է պատրաստեին ռադիոբյուլետեններ, որոնք հեռարձակվելու էին ռադիոկայանով։

Բացի այդ, գործակալությունը պատրաստում էր պլակատներ եւ պարտավոր էր դրանք կախել նախանշված վայրերում։

Աղբյուրը՝ Հայկական Կարմիր, 1922 թվական, Մեդիամաքս

Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան

Դիտել նաև ԱՆԻ կենտրոնի երկու քննարկումները՝ 

«Խորհրդային Հայաստանը 1922 թվականին»

«Հայաստանի մամուլը 1918-1920 թթ»