Կանխարգելիչ գործողություններ Ադրբեջանի նկատմամբ. տեսանյութ

899

Արցախի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական ուժերի ակտիվությանն ի պատասխան ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների մասին տեսանյութ է հրապարակել։

«Ի պատասխան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ»,- ասվում է հաղորդագրությունում: