Մելիքբեկյան կամ Օզբիլիզ. ՀՖՖ 25 անդամներ դեկտեմբերի 23-ին ընտրելու են նոր նախագահ

7052

Լուսանկարում ՀՖՖ անդամ այն 25 ակումբներն են, որոնք դեկտեմբերի 23-ին ձայնի իրավունք ունեն և կարող են մասնակցել ֆեդերացիայի նախագահի ընտրություններին:

ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել են գործող նախագահ Արմել Մելիքբեկյանը և նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ձևավորվել է 1992 թվականին:

ՀՖՖ-ի առաջին նախագահը եղել է Արարատ-73-ի Նիկոլայ Ղազարյանը:

Նրան փոխարինել է մեկ այլ նախկին ֆուտբոլիստ՝ Արմեն Սարգսյանը:

Հետագա երեք նախագահները չեն եղել ֆուտբոլիստներ: Ավելին, նրանք քաղաքական, կուսակցական, պետական գործիչներ էին՝

Սուրեն Աբրահամյանը, Ռուբեն Հայրապետյանը և Արթուր Վանեցյանը:

ՀՖՖ գործող նախագահը 2019թ ի վեր մարզական լրագրող Արմեն Մելիքբեկյանն է: