Գևորգ բեկ Մելիք-Ղարագյոզյան, Հայրապետ Հովհաննիսյան, Պողոս Սոտնիկյան, Բորիս Մեհրաբյան

4717

Այս բացառիկ լուսանկարում ՀՀ հանրային կրթության և արվեստի նախարարի աշխատասենյակն է 1919 թ. գարնանը՝ Ազատամարտի (այժմ՝ Նալբանդյան) 62 հասցեում։

Կենտրոնում նստած է առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու կոալիցիոն կառավարության ՀԺԿ-ական երկրորդ նախարար Գևորգ բեկ Մելիք-Ղարագյոզյանը, իսկ նրա շուրջը հավաքված են փոխնախարարներ Հայրապետ Հովհաննիսյանն ու Պողոս Սոտնիկյանը, ինչպես նաև նախարարության աշխատակազմի ղեկավար, նշանավոր ճարտարապետ Բորիս Մեհրաբյանը, ով դեռևս ցարական իշխանության օրոք նախագծել էր Երևանի հատակագիծը, որով էլ ուղղորդվեց Ալեքսանդր Թամանյանը։

Տեքստը և լուսանկարները՝ Մայքլ Բաբայանի Ֆեյսբուքի էջից

https://www.facebook.com/photo.php?fbid=1369038686479091&set=a.496741060375529.1073741825.100001189179118&type=3&theater