Հաղարծին գյուղ, Տավուշի մարզ՝ Հայաստան-Վրաստան-Ռուսաստան միջպետական ճանապարհը

6651

Ունենք հրաշք բնություն, սիրուն վարչապետ, ՀՀԿ-ական իշխանություն, Սերժ Սարգսյան և ահա այսպիսի սարսափելի ճանապարհ, որով միմյանց հետ կապվում են Հայատանը, Վրաստանը և Ռուսաստանը:

Այս ճանապարհը քարուքանդ վիճակում է արդեն մոտ մեկ տարի: Այս ճանապարհը տանում է նաև դեպի Հայաստան-Ադրբեջան սահման: Ազգ-բանակը արժեր սկսել այստեղից նաև:

Հաղարծին գյուղից մինչև հայ-վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետ մոտ 100 կիլոմետր է: Մեկ կիլոմետրի վրա միջինը հաշվեցինք 100-ից մինչև 300 մեծ, միջին և փոքր փոսեր, միասին՝ մինչև 30 հազար հատ փոս:

Հաղարծին գյուղից մինչև հայ-վրացական սահման տեղադրված է 7 հատ արագաչափ: Ճանապարհի այս խայտառակ վիճակը թույլ չի տալիս արագ մեքենա վարել, ինչ պատճառով այս արագաչափերը այլևս չեն կեղեքում վարորդներին և չեն լցնում պետական և Սարգսյանների ընտանեկան բյուջեն:

Ի դեպ, հայ-վրացական սահմանի վրացական մաքսատնից մինչև մայրաքաղաք Թբիլիսի մոտ 70 կիլոմետր է, այդ ճանապարհին չկա և ոչ մի փոս, ճանապարհները գծանշված են:

լուսանկարները՝ Արմեն Հակոբյան