Ոչ թե ողբալ, այլ դասեր քաղել․ Թաթուլ Հակոբյանի զրույցը Անդրանիկ Պողոսյանի հետ

2749

Անդրանիկ Պողոսյանը ապրիլի 24-ի ուղիղ եթերում ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրուցում է Հայաստանի և հայության առջև ծառացած խնդիրների մասին։ «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» վրիժառուական խմբավորման անդամ Անդրանիկ Պողոսյանը (Պօղոսեան) իր ընկերոջ՝ Րա‎ֆ‎ֆի Էլբեկյանի (Էլպեքյան) հետ 1983թ. մարտի 9-ին Բելգրադում հարձակում էր կազմակերպել Հարավսլավիայում Թուրքիայի դեսպանի դեմ, որի հետևանքով դեսպանը ու մեկ սերբ ուսանող սպանվել էին։ Պողոսյանն այդ հարձակման հետևանքով դարձել է հաշմանդամ, դատապարտվել քսան տարվա ազատազրկման, բայց ազատ է արձակվել 1987թ․։ Նա այժմ գործարար է, բնակվում է Երևանում 1990-ից։ «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» վրիժառուական խմբավորումը ստեղծվել էր 1975թ․։