ՍԴ-ն միշտ ծառայել է գործող իշխանություններին․ Թաթուլ Հակոբյան

1021

Սահմանադրական դատարանն այսօր քննում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը: «Կոնգրես-ՀԺԿ»-ն խորհրդարանական ընտրության 9 մասնակիցներից միակն է, որը վիճարկում է ապրիլի 2-ի արդյունքները։ Սահմանադրական դատարան տարված դիմումում դաշինքը փորձել է «բացահայտել, որ ողջ երկրում գործել է ընտրողների ահաբեկման ու վախի մթնոլորտի ստեղծման և հօգուտ իշխող կուսակցության վարչական ռեսուրսի չարաշահման միասնական համակարգ»։

Թեմայի շուրջ Ազատությունը զրուցել է Սիվիլիթաս հիմնադրամի լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ: