Կարեն Արմենի Ավետիսյան. նոր զոհ Արցախում

1808

Ապրիլի 25-ին Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Կարեն Արմենի Ավետիսյանը, հաղորդում է Արցախի ՊՆ-ը:

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով երեկ՝ 2017-ի ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Արցախի ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը, հաղորդում է Արցախի ՊՆ-ն: