Թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան աճել է․ ՀԺ

1084

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ Թուրքական ապրանքները ամրապնդում են իրենց դիրքերը Հայաստանի շուկայում: Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարվա 2 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան կրկնապատկվել է:

Եթե անցած տարվա հունվար-փետրվար ամիսների ընթացքում Թուրքիայից Հայաստան էր ներկրվել մոտ 12 միլիոն դոլարի ապրանք, ապա այս տարի արդեն՝ ավելի քան 24 միլիոն դոլարի ապրանք: Հայաստան ներմուծվող ապրանքների 5.1 տոկոսը եղել են թուրքական ապրանքները: Եվ դա այն դեպքում, երբ անցած տարվա հունվար-փետրվարին այդ ցուցանիշը 3 տոկոս էր:

Թուրքակա՛նը վաճառեք, միայն թուրքակա՛նը

https://www.aniarc.am/2015/02/27/armenia-turket-turnout-2-3-billion/