«Մեր տղաներին զինաթափեցին Սերժիկ Սարգսյանի ստորագրած հրամանագրով». Շահեն Մեղրյան

8348

Շահեն Մեղրյան. ՙԴա ավելի շատ ռազմաքաղաքական պարտություն էր՚

1992թ. հուլիսի 8-ին Շահեն Մեղրյանը ՀՅԴ Հայաստանի ԿԿ գրասենյակում տված մամուլի ասուլիսում ասել է.

– Մարտակերտ մտնելուց անմիջապես հետո բնակչության հրամցվեց պատրաստի վարկածը, որ բոլոր դժբախտությունների` հողը տալու և այս զրկանքների հեղինակը, մեղավորը և նույնիսկ հայ ժողովրդի դավաճանը Շահեն Մեղրյանն է: Իսկ Ստեփանակերտում այն ստացավ, այսպես ասած, իր վերջնական ծաղկեփնջի ձևը, որովհետև գործի մեջ էին ներգրավել Ղարաբաղի այսօրվա բավականին ակտիվ քաղաքական կասկածելի դեմքեր` Լեոնարդ Պետրոսյան, Սերժիկ Սարգսյան և մի քանի այլ գործիչներ, որոնք անմիջապես հայտարարել են, որ Շահումյանը ծախել են, ժողովուրդը հասել է այս օրվան նրա համար, որ Շահենը որոշել է Շահումյանը ծախել:

– Համարյա բոլոր բնակչությունը շատ վատ էր տրամադրված շահումյանցիների նկատմամբ: Արդեն նախօրոք, ես կասեի ծրագրված կերպով պատրաստված էր, և բոլորը միաձայն ասում էին` ծախել եք, մեզ պետք չեք: Ժողովրդին ստորացնում էին մինչև վերջին աստիճանը: Մեր զինված տղաները դեռ չէին հասել Մարտակերտի սահմանը, երբ նրանց բոլորին անհապաղ զինաթափեցին Սերժիկ Սարգսյանի կողմից ստորագրված հրամանագրով: Նախկին Շահումյանի շրջանի բոլոր զինված տղաները կոպտորեն զինաթափվեցին, իսկ մեր առաջարկը` նրանց կանոնավոր ձևով հավաքել և ներգրավել պաշտպանական կառույցում, սկզբում մերժեցին, իսկ հետո, երբ բոլորը համարյա ցրված էին, նոր միայն առաջարկեցին հավաքվել:

Դրօշակ, թիւ 7, 29 հուլիս, 1992, էջ 37-44  

Կարդալ նաև՝

Էլչիպէյի ժամանակաւոր յաջողութիւնը [արեւմտահայերէն, մեսրոպեան ուղղագրութիւն]