Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմայով կոնֆերանս Ծաղկաձորում

1015
«Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպությունը մարտի 18-19-ին Ծաղկաձորում կազմակերպել էր «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կոնֆերանս տարբեր կուսակցություններ և քաղաքական հայացքներ ներկայացնող երիտասարդ գործիչների համար:
Բանախոսներն էին Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը, Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական փորձագետ Գելա Վասաձեն և լրագրող,Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան ու ԱՆԻ կենտրոնի համակագող Թաթուլ Հակոբյանը:
Դավիթ Շահնազարյանը ներկայացրել է «Վերջին զարգացումները Թուրքիայում», Գելա Վասաձեն՝ «Վրաստան-Թուրքիա  հարաբերություններ. խնդիրներ, մարտահրավերներ, հեռանկարներ», «Վրաստան-Հայաստան հարաբերությունները» և «Վրաստան-Թուրքիա և Վրաստան-Հայաստան հարաբերությունները», Թաթուլ Հակոբյանը՝ «1918-1920թթ. Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերություններ. քաղված դասեր և մարտահրավերներ» թեմաներով զեկույցներ: