Տղե՛րք, հաց եմ բերել. Վերնիսաժում վաճառվել է Հաց բերողի գործերից մեկը, Ա1 պլյուս

433

Հաց, մոմ, մեխակներ և Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի նկարը կարելի է տեսնել Վերնիսաժում: Այսօր այնտեղ վաճառվել է Արթուրի պատրաստած գործերից մեկը: Ինչպես այս, այնպես էլ նրա մյուս գործերից ստացված գումարը ուղղվելու է ընտանիքին՝ սգո ծախսերը հոգալու համար:

Նրա 30 տարվա ընկերը՝ Սամվել Թադեւոսյանը, Ա1 պլյուսին ասել է, որ Հաց բերողը պատմության մեջ կմնա մի մարդ, ով ծանր առողջական վիճակում հաց է հասցրել սոված մարդկանց:

«Թեկուզ իրենց ասած հանցագործներին, բայց հաց է տարել, հո զենք ու զրահ չի տարել»,- ասել է Հաց բերողի ընկերը: