Հաց բերողին իշխանությունները սպանեցին վրեժխնդրության պատճառով. Գասպարի, Epress

999

Ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին երեկ փորձել է փակել Սերժ Սարգսյանի ավտոշարասյան ճանապարհը՝  ձեռքին պարզելով պաստառ, որի վրա գրված է եղել. «Սերժիկ մարդասպան, Սերժիկ սրիկա»։

Epress.am-ի հետ զրույցում Գասպարին ասել է, որ Հաց բերողին՝ Արթուր Սարգսյանին, սպանել են իշխանությունները․ «Մենք չգիտեինք, բայց իշխանություններն ու բուժանձնակազմը հաստատ գիտեին, որ Արթուրը մահանալու է։ Երբ փաստաբաններն ահազանգում էին, որ Արթուրը նույնիսկ գլուխը թեքելուց արդեն արյան փսխումներ է ունենում, ՔԿՀ վարչությունը պնդում էր, որ նրա առողջությանը վտանգ չի սպառնում և նա արյուն չի փսխում։ Դա բոլոր օղակներով սառնասրտորեն պլանավորված սպանություն էր»։

Գասպարին համոզված է, որ Արթուր Սարգսյանին սպանել են վրեժխնդրության պատճառով. «Այդ ստոր արարծներն իրենց շահերի համար սպանեցին, քանի որ չէին կարող ներել Արթուր Սարգսյանի արածը։ Բայց Արթուրը տիտանական օրինակ էր պարզապես․․․ Այս հասարակության և իշխող համակարգի հատկանիշն է՝ ստոր, սառնասիրտ մարդասպաններ, որոնք ամեն ինչի ընդունակ են իրենց շահերի համար»։