Հաց բերողից ՀՀԿ-ական իշխանությունը վրեժ լուծեց՝ նրան դատապարտելով մահվան

805
People gathered in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group on Freedom Square

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը, ըստ Ազատություն ռադիոկայանի, համոզմունք է հայտնել, որ «Հաց բերող»-ի մահը հնարավոր էր կանխել․ իշխանություններն ընդամենը կամք պիտի դրսևորեին, օրենքի պահանջին հետևեին․ «Առողջական պայմանները առանց հաշվի առնելու և կոպտորեն խախտելով և՛ միջազգային, և՛ նույնիսկ հայաստանյան օրենքները և ենթաօրենսդրական կարգը, Արթուրը փաստորեն դատապարտվեց մահվան»:

Ենիգոմշյանի խոսքով՝ Արթուր Սարգսյանից իշխանությունները վրեժ էին լուծում, նաև մյուսներին ցույց տալիս, որ այդ տեսակը չի հանդուրժվելու․ – «Պատժել մարդկանց, ովքեր համարձակվում են ընդվզել այս տիրող անընդունելի համակարգի դեմ, որպեսզի նրանց ազնիվ պայքարի օրինակը արձագանքներ չունենա ժողովրդի մեջ: Այսինքն, մնացած մարդիկ վախենան՝ տեսնելով, թե ինչ է պատահում պայքարողի հետ, նույնիսկ նման պայմաններում գտնվող պայքարողի հետ»։

Հիմնադիր խորհրդարանը դիմել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, որպեսզի Արթուր Սարգսյանը հուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ որպես ղարաբաղյան պատերազմի մասնակից: