ԱՆԻ կենտրոնը իրականացնում է փորձագիտական, վերլուծական և խորհրդատվական ծառայություններ

1047

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը սկսել է իրականացնել  փորձագիտական, վերլուծական և խորհրդատվական վճարովի ծառայություններ երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Որպես մասնագիտացված հիմնադրամ՝ think tank, ԱՆԻ կենտրոնը ծառայություններ է իրականացնում հետևյալ ոլորտներում՝ժամանակաշրջաններում.

ա/ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականություն,

բ/ Հայաստանի տարածաշրջային քաղաքականություն, այդ թվում՝ Արցախյան հակամարտություն, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերություններ,

գ/ Հայաստանի Հանրապետության շրջան և դրան նախորդող ու հաջորդող տարիներ (1915-1922 թթ),

դ/ Խորհրդային Հայաստան (1922-1991 թթ),

ե/ Մեր ժամանակներ (1991-ից ի վեր):

Ներկայացնում ենք մեր ծառայությունների գները, որոնց մեջ ներառված է նաև ԱԱՀ-ն.

ա/ խորհրդատվություններ մինչև 2 ժամ – գինը՝ 150 հազար դրամ (հայերենով), 200 հազար դրամ (ռուսերենով և անգլերենով),

բ/ բանախոսություններ մինչև 1 ժամ – գինը՝ 100 հազար դրամ (հայերենով), 150 հազար դրամ (ռուսերենով և անգլերենով),

գ/ խորհրդաժողովների, հանրային և պանելային քննարկումների վարում մինչև 1 ժամ- գինը՝ 150 հազար դրամ (հայերենով), 200 հազար դրամ (ռուսերենով և անգլերենով),

դ/ մասնակցություն հեռուստահաղորդումների և թոք-շոուների մինչև 45 րոպե – գինը՝ 100 հազար դրամ (հայերենով), 150 հազար դրամ (ռուսերենով և անգլերենով),

ե/ կարճ մեկնաբանություններ և վերլուծություններ մինչև 10 րոպե – գինը՝ 50 հազար դրամ (հայերենով), 100 հազար դրամ (ռուսերենով և անգլերենով),

զ/ զեկույցների և ուսումնասիրությունների պատրաստում մինչև 30 էջ – գինը՝ 800 հազար դրամ (հայերենով), 1,2 միլիոն դրամ (ռուսերենով և անգլերենով),

է/ սյունակների, հոդվածների և վերլուծությունների պատրաստում մինչև 3 էջ – գինը՝ 80 հազար դրամ (հայերենով), 150 հազար դրամ (ռուսերենով և անգլերենով):

Դիմելու համար անհրաժեշտ է գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ aniarcf@gmail.com կամ զանգահարել 374 91 42 64 35 հեռախոսահամարին:

Հիմնադրումից՝ 2014 թվականից ի վեր, ԱՆԻ կենտրոնը հրապարակել է երկու տասնյակից ավելի գրքեր մի քանի լեզուներով, զեկույցների շարք, կազմակերպել շուրջ 50 քննարկումներ, ինչպես նաև պատտրաստել, վերահրատարակել մի քանի հազար պատմական, քաղաքական հոդվածներ և լուրեր, որոնք հասանելի են կենտրոնի կայքում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ

31 մայիսի, 2023թ