Հայաստանի զինված ուժերը 2022-ին համալրվել են ԱԹՍ-ներով և հակատանկային ու ՀՕՊ միջոցներով. Սուրեն Պապիկյան

3569

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ, մարտի 15-ին, խորհրդարանում Հայկական բանակի սպառազինության մասին ասել է, որ 2022-ին «Զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի ԱԹՍ-ներով, հակատանկային, ՀՕՊ միջոցներով ու դրանց արդիականացված համակարգերով, թրթուրավոր և անվավոր ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով, ՌՔԿՊ և կապի միջոցներով, ականանետերով, նռնականետերով, օպտիկական սարքերով, ջերմատեսիլ նշանոցներով, տարբեր տեսակի զինամթերքով»:

Ըստ Ազատություն ռադիոկայանի, Պապիկյանը չի նշել, թե որ երկրներից է Հայաստանը ռազմական տեխնիկա ձեռք բերել, սակայն վստահեցրել է, որ սպառազինության ուղղությամբ ամենօրյա աշխատանք է կատարվում։