Կուսակցությունների և դաշինքների կարգախոսները

2131

2017 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մասնակցելու հայտ են ներկայացրել 5 կուսակցություններ և 4 դաշինքներ:

Ներկայացնում ենք այդ կուսակցություններին ու դաշինքներին՝ ըստ այբբենական կարգի, ինչպես  նաև նրանց կարգախոսները:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – «Մենք կարող ենք»

«Ելք» դաշինք – «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»

«Ծառուկյան» դաշինք – «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է»

«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք – «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»

Հայաստանի Կոմունիստական կուսակցություն – «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ»

Հայաստանի Հանրապետական կուսակցություն – դեռ չի հրապարակել

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն – «Նոր սկիզբ, արդար Հայաստան»

«Հայկական վերածնունդ» կուսակցություն – «Քվեարկի՛ր հանուն փոփոխության, քվեարկի՛ր հանուն վերածննդի»

«Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան» դաշինք – «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» 

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը և թիմը 2008-ի նախագահական ընտրություններում