Ազատությունը և Ազատ Դեմոկրատները՝ միասին․ Բագրատյանը՝ վարչապետի թեկնածու

1672

Ազատություն և Ազատ Դեմոկրատներ կուսակցությունները, որոնց առաջնորդներն են ԱԺ պատգամավորներ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու ՀՀՇ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը, հայտարարություն են ստորագրել 2017-ի խորհրդարանական ընտրություններին միասին՝ համատեղ ուժերով մասնակցելու մասին։

Հայտարարության մեջ ասվում է, որ «Ազատություն կուսակցության առաջարկով համատեղ համապետական ցուցակը կգլխավորի Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ նկատի ունենալով նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության կազմակերպչական ռեսուրսները։
Ազատություն և Ազատ դեմոկրատներ կուսակցությոնների միասնական համապետական ցուցակի վարչապետի թեկնածուն Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է, որը նաև կգլխավորի խորհրդարանական խմբակցությունը»։