Գոլեստանի և Թուրքմանչայի պայմանագրերը. hինգերորդ շարասյունը՝ ազգային բանակում

1308

Սերգեյ Բարսեղյան

1801 թվականին Ալեքսանդր Առաջինը դարձավ Ռուսաստանի կայսրը։ Նույն թվականին Իրանի հովանավորության ներքո գտնվող Վրաստանի թագավոր՝ Ալեքսանդրը Վրաստանը միացրեց Ռուսաստանին, եւ այնտեղ ռուս զինվորներ տեղակայվեցին։ Ի սկզբանե Ալեքսանդր 1-ը ուշադրություն չդարձրեզ Ֆաթհ Ալի Շահ Քաջարի (Իրանի թագավոր) խնդրանքներին՝ Վրաստանից ռուսական զորքերը տարհանելու վերաբերյալ եւ դա 1804 թվականին հանգեցրեց Իրանի և Ռուսաստանի միջև «Կովկասի վերահսկողության» շուրջ հակամարտությունների և ռազմական գործողությունների եւ պատերազմների առաջին շրջանին:

Իրանի կենտրոնական իշխանության ուժերը ռուսական բանակի համեմատ անբարենպաստ վիճակում էին։ Իրանցի զինվորականներին պակասում էր ժամանակակից ռազմական հարձակողական ու պաշտպանական տեխնիկայի պատրաստվածությունը:

Ինը տարի անց՝ 1813 թվականին «Գոլեստան»-ի պայմանագրի ստորագրմամբ, Իրան-Ռուսաստան պատերազմների առաջին շրջանն ավարտվեց։ Այս պայմանագրի համաձայն Իրանը Ռուսաստանին զիջեց տարածքներ, այդ թվում՝ Վրաստանը, Գյանջան, Ղարաբաղը, Շիրվանը, Բաքուն և Դաղստանը։

«Գոլեստան»-ի պայմանագրի ստորագրումից հետո Ֆաթհ Ալի Շահ Քաջարը և թագաժառանգ՝ Աբբաս Միրզան ենթարկվել են որոշ քաջարական իշխանների, Աբբաս Միրզայի եղբայրների և որոշ հոգևորականների ճնշման և դավադրության, որոնք Իրանի թագաժառանգին նվաստացնելու և վնասելու նպատակով այս պայմանագիրն անվանեցին նվաստացուցիչ և ցանկանում էին հետ վերցնել կորցրած տարածքները, մինչդեռ գիտակցելով, որ իրանական բանակն ի վիճակի չէ դիմակայել Ռուսական կայսրության բանակին։

Աբբաս Միրզա եղբայրների մտադրությունն էր տապալել Իրանի թագաժառանգին, և վերջապես, 1825 թվականին «Գոլեստանի» պայմանագրի կնքումից 13 տարի անց, ցարական ռուսական կառավարության սադրանքների և Ֆաթհ Ալի Շահի անկարողության եւ Իրանի ներքաղաքական խնդիրների պատճառով սկսվեց Իրանի եւ Ռուսաստանի միջև երկրորդ պատերազմը՝ այս անգամ պայմանավորված այն հանգամանքով, որ ցարական ռուսական բանակը պատերազմների առաջին շրջանի համեմատ շատ ավելի ուժեղ էր դարձել և որոշ չափով բարելավել էր իր հարաբերությունները եվրոպական և ասիական այլ կառավարությունների հետ, ուստի նա հավակնում էր ընդլայնել իր տիրապետությունը՝ ընդգրկելով ոչ միայն ողջ Կովկասը, այլև համարձակորեն ամբողջ Իրանը:

Պատերազմների այս շրջանը երկու տարուց ավելի չտեւեց եւ 1827 թվականին Քաջարի կառավարությունը ստիպված եղավ ընդունել ամենախայտառակ ու նվաստացուցիչ պարտություններից մեկը՝ ստորագրելով «Թուրքմանչայի» պայմանագիրը և Ռուսաստանին հանձնել Երևանը, Նախիջևանը և Թալեշը։

Երկրորդ պատերազմի ժամանակ ռուսները «հինգերորդ շարասյուն» հիմնեցին Իրանի Ադրբեջան նահանգի քաղաքներում և այս գործակալները հատկապես Թավրիզում զբաղվում էին քարոզչությամբ, եւ ամեն օր տարածում ապատեղեկատվություն՝ սարսափելի ու հուսահատ լուրերով: Աբբաս Միրզան ռուսական տարածքում առաջխաղացման ժամանակ առերեսվել է ռուսական հինգերորդ շարասյան կեղծ հաղորդագրությունների և քարոզչության հետ: Նրանք շինծու զեկույցներ եւ կեղծ տեղեկություններ էին տարածում ողջ Իրանում՝ ներկայացնելով Աբբաս Միրզային որպես ծանր վիրավոր, պնդելով որ նրա արշավախմբի երկու երրորդը զոհվել է, և տարածում էին պատմություններ այն մասին, որ ռուսական ուժերի նկատմամբ անպատվաբեր գործողություններ են կատարել օկուպացված քաղաքներում: Այս նենգ ապատեղեկատվական արշավին հաջողվեց կասկած և հիասթափություն սերմանել բնակչության շրջանում՝ հուսահատեցնելով կամավորների աջակցությունը՝ ջիհադին: Դա նաեւ հանգեցրեց նրան, որ հակառակորդի տարածքում գտնվող Աբբաս Միրզայի ուժերին ոչ մի օգնություն չհասավ ու ամբողջությամբ կտրվեցին Սոլթանիեից և երեք կողմից շրջապատվեցին ռուսական ուժերով, իսկ մի կողմից՝ շրջապատված թշնամու հինգերորդ շարասյունով։

Բեկումնային պահը նշանավորեց այն ժամանակ, երբ իրանական բանակի հրամանատար Ամիր խանը շարժվեց դեպի Գյանջա, իսկ Աբբաս Միրզան մոբիլիզացնելով սեփական բանակն ու հրետանին, միացավ Գյանջայի բանակի հրամանատարին, ռուսական հակառակորդին դիմակայելու համար:

Աղբյուր՝ Ագահիե Նո ամսագիր, թիվ 7 (ապրիլ և մայիս 2022 թ.) Ռուսական ներթափանցում. Վերջին 200 տարում Իրանում ռուսական ներթափանցման և լրտեսական ցանցի գործունեությունը։