Եթե Հայաստանը չկարողանա վերականգնել ռազմական բալանսը, ամեն ինչ կարող է լինել մեզ հետ. Թաթուլ Հակոբյան

2219

«Ազատության» հյուրը լրագրող, «AliQ Mեդիա»-ի սյունակագիր Թաթուլ Հակոբյանը։

«Ազատություն». – Ձեր տպավորությամբ, Ադրբեջանն իսկապե՞ս աչք ունի ամբողջ մարզի վրա, թե՞ միջանցքի կռիվ է միայն։

Հակոբյան. – Ադրբեջանն ունի հավանաբար մաքսիմալ և մինիմալ ծրագրեր։ Մինիմալ ծրագրերն է հասնել առնվազն նրան, որ Հայաստանը կատարի իր ներկայացրած ուլտիմատումի հինգ կետերը, որը հայտնի միշտ իրանք քարոզում են, տանում են, և իհարկե, մաքսիմալ՝ փորձի, ինչու ոչ, նոր պատերազմ, նոր տարածքներ գրավել։ Այսինքն՝ իր համար նշաձող չի դրված, որ էս ա ու վերջ։ Էդպիսի բան չկա, և էս իր հարձակումները դա է ցույց տալիս։ Օրինակ, Ներքին Հանդում, որտեղ ես աշխատեցի, կես օր էնտեղ մնացի, իրանք գրավել են տասներկու պոստ՝ մեր բոլոր պոստերը էնտեղի։ Եվ իրանք նստել են։ Մերոնք, բնականաբար, նոր գիծ են դրել, իրենք էլ իրենց են ամրացնում։ Եվ չի երևում, որ ադրբեջանցիները ինչ-որ ձևով պատրաստվում են էդտեղից դուրս գալ։ Ձեր հարցի պատասխանը էստեղ է. մենք կարողանալո՞ւ են ռազմական բալանսը վերականգնել, թե՞ չէ։ Եթե չկարողանանք ռազմական բալանսը վերականգնել, ամեն ինչ կարա լինի մեզ հետ։

«Ազատություն». – Բայց Սյունիքը Հայաստանի տարածք է։ Յոթ շրջանների դեպքում Ղարաբաղին հարակից, նույնիսկ Ղարաբաղի դեպքում աշխարհին էդպես է բացատրվել… Հիմա է՞լ է դա մարսվելու։

Հակոբյան. – Իհարկե տարբեր է դա։ Ես միշտ եմ տարբերություն դրել։ Ես Ջաբրաիլի և Մարտակերտի միջև միշտ տարբերություն եմ դրել։ Շատերն ասում էին՝ դե ինչ տարբերություն, նույնն ա։ Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը չի կարող ներխուժումներ կատարել մասնակի, կամ ավելի մեծ ներխուժումներ կատարել Հայաստանի տարածք։ Աշխարհը այսօր զբաղված է բոլորովին այլ խնդիրներով։ Եվ եթե, օրինակ, ուկրաինական պատերազմը չլիներ, գուցե լրատվամիջոցների առաջին էջերին կլիներ Հայաստան – Ադրբեջան պատերազմը։ Բայց սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիան համարյա չլուսաբանվեց միջազգային մամուլում։ Այնպես որ Ադրբեջանը զգում է, թե ինչ է կատարվում, զգում է, որ ստեղծվել է անվտանգության վակուում, և հիմա փորձում է դրանից առավելագույնս օգտվել։ Իհարկե էստեղ հին խաղացողները ավելի ներգրավված են, նկատի ունեմ և’ Իրանի Իսլամական Հանրապետությունը, և’ Ամերիկայի Միացյալ Նահանգները, և’ Եվրոպան, բայց ամեն դեպքում նրանք մի քիչ հեռու են, մի քիչ (Ամերիայի դեպքում չեմ սա ասում) տկար են, որպեսզի կարողանան բավարար չափով… ի վերջո իրենք ունեն իրենց շահերը, և պարտադիր չի, որ, օրինակ, էդ որ ասում են կարմիր գծերը, Հայաստանի ինքնիշխան տարածքը, դա չի նշանակում, որ էդ կարմիր գծերը չեն կարող ոտնակոխ լինել։ Բավական է, որ նրանց այլ առաջարկ արվի, կարող է նրանք կարմիր գծերից մի քայլ հետ կանգնեն, աչք փակեն։ Ժամանակին մենք միշտ հույսը դրել ենք Ռուսաստանի օգնության վրա, ընդհանրապես երրորդ ուժերի վրա՝ Եվրոպան կլինի, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան։ Պետք չի երրորդ ուժերի վրա հույս դնել։ Պետք է նրանց հետ գործակցել, բայց միշտ իմանալ, որ քանի դեռ ռազմական բալանսը չենք վերականգնել, էս պատերազմը չի կանգնելու։ Սա սողացող պատերազմ է, և գալու-հասնելու է մինչև մեր ննջարաններ։

«Ազատություն». – Եվ զսպող գործիք էլ չէ Եվրամիության, գուցե շուտով նաև ԵԱՀԿ-ի արդեն կարիքներ գնահատող խումբը։

Հակոբյան. – Դրանք կարևոր գործիքներ են։ Իհարկե, էս պահին ամենակարևոր գործիքը Միացյալ Նահանգների հստակ, պարզ տեքստով Ադրբեջանին կոչերն ա, հորդորներն ա, որ չփորձվես ավելին անել։ Չափազանց կարևոր են։ Ես ավելին կարող եմ ասել՝ այսօր եթե Արցախում ադրբեջանական ախորժակը զսպող գլխավոր ուժը Ռուսաստանն է, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը զսպող գլխավոր ուժը Միացյալ Նահանգներն է։ Այդ թվում նաև կարևոր է իհարկե եվրոպական ներգրավվածությունը։ Շատ կարևոր է նաև Իրանի հայտարարությունները, հյուպատոսարանի բացումը։ Սա կարևոր մեսիջներ են, բայց էս ամենը պետք է օգտագործել։ Բայց հույս դնել դրանց վրա, չի կարելի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.