Սպանդարյան գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Արթիկի շրջան

1698

Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղը գտնվում է Շիրակի դաշտի նախալեռնային մասում, ծովի մակարդակից ավելի քան 1800 մետր բարձրության վրա, Մանթաշ գետի մոտ, Արագած լեռան հյուսիս-արևմտյան լանջին։

Մինչև 1946 թվականի մայիսի 31-ը կրել է Ղուլիջան, Քյուլլուջա անունները, Սպանդարյան է վերանվանվել հեղափոխական Սուրեն Սպանդարյանի պատվին: Գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 22, մայրաքաղաք Երևանից 125 կմ հեռավորության վրա:

Ներկայացնում ենք Սպանդարյանի բնակչությունը՝ համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” կոթողային աշխատության:

1831 թ – 65 հոգի, որից 43-ը՝ հայ, 22-ը՝ իսլամ,

1873 թ – 429 հոգի, որից 413-ը՝ հայ, 16-ը՝ իսլամ,

1886 թ – 483 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թ – 632 հոգի, բոլորըը՝ հայ,

1908 թ – 726 հոգի,

1914 թ – 860 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թ – 800 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թ – 780 հոգի,

1919 թ. – 950 հոգի,

1922 թ – 736 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թ – 816 հոգի, բոլորը՝ հայ (ԽՍՀՄ առաջին մարդահամար),

1931 թ – 881 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Սպանդարյանն ունեցել է.

1939 թ – 856 հոգի,

1959 թ – 873 հոգի,

1970 թ – 1.131 հոգի,

1979 թ – 1.118 հոգի,

1989 թ – 1.446 հոգի:

2011 թվականի Հայաստանի Հանրապետության մարդահամարի տվյալներով Սպանդարյանի մշտական բնակչությունը եղել է 1.662, առկա՝ 1.354 հոգի:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝

Արթիկի շրջանի գյուղերը 1831 թվականին