Անահիտ Բոստանջյան. In Memoriam

2198

Հայ ժողովուրդը կորցրեց թբիլիսահայ բանաստեղծին` ժողովուրդներ ու գրականություններ կամրջող հայուհուն

Հայ գրականությունը 2017 թ. հունվարի 8-ին մեծ կորուստ ունեցավ: Կյանքի  68-րդ տարում կյանքից հեռացավ թբիլիսահայ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Անահիտ Բոստանջյանը:

Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից «Վրաց մշակույթի դեսպան» տիտղոսին արժանացած գրողը  մեծ դեր ունի հայ-վրացական գրականությունների մերձեցման գործում: Նա ավելի քան 30 գրքի հեղինակ է` բանաստեղծական ու թարգմանական (վրացերենից հայերեն և հայերենից վրացերեն):

Անահիտ Բոստանջյանը Թբիլիսիի «Մերանի» հրատարակչության հայերեն հրատարակությունների խմբագիրն է, «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրը, «Վրաստան» թերթի բաժնի վարիչներից, հայաստանյան Օքրո Օքրոյանի անվան  հիմնադրամի վրաստանյան ներկայացուցիչը, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ է:

Արժանացել է բազմաթիվ պարգևների  ու շնորակալագրերի, Վաժա Փշավելայի մրցանակի դափնեկիր է, Վրաստանի Պատվո շքանշանակիր, Նիկո Նիկոլաձեի անվան մրցանակակիր (խմբագրական ու հրապարակախոսական գործունեության համար), ՀՀ Մովսես Խորենացի մեդալակիր,  ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիր, Սփյուռքի նախարարության և Մխիթարյան Միաբանության «Հակոբ Մեղապարտ» մեդալակիր: Վրաց մշակույթի դեսպան է:

Անահիտ Բոստանջյանը բոլորովին վերջերս միացել էր նաև «Ալիքի» խմբագրակազմին:

«Ալիք» մեդիայի  աշխատակազմը ցավակցում է գրողի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:

Աղբյուրը՝ http://www.aliq.ge/