«Ազդակ-2017 բացառիկի շնորհանդեսը հունվարի 9-ին՝ Բեյրութի «Փյունիկ» սրահում

1187

Երկուշաբթի օրը, հունվարի 9-ի երեկոյան, Բեյրութում՝ «Ազդակ» օրաթերթի «Փյունիկ» սրահում տեղի կունենա «Ազդակ»-ի Ամանորի բացառիկի շնորհահանդես-ընդունելություն։

Հատորը կազմված է 300 էջից, աշխատակցել են 38 հեղինակներ Հայաստանից, Արցախից, Լիբանանից, Մ. Նահանգներից, Կանադայից, Իրանից, Կիպրոսից, Հունաստանից և Սիրիայից։

Ինչպես նախորդ մի քանի տարիներին, այս անգամ ևս բացառիկ համարը հովանավորել են Շվեցարիայից Ալեքո և Անի Բեզիքյան ամուսինները։

Շնորհահանդես-ընդունելությանը կմասնակցեն դիվանագիտական, պետական, քաղաքական, տեղեկատվական ներկայացուցիչներ և լիբանանահայ մտավորականներ։

2017-ի գարնանը «Ազդակ»-ը պատրաստում է նշել հիմնադրության 90-ամյակը: Այդ առիթով հանրությանը կմատուցվի իննիսունամյա իր արխիվի թվանացված տարբերակը։