Ես մեդալ ընդունել չեմ կարող՝ Լևոն Խեչոյան. In Memoriam

8096

Դեկտեմբերի 8-ը տաղանդավոր հայ գրող Լևոն Խեչոյանի ծննդյան օրն է: Նա կյանքից հեռացավ 2014-ի հունվարին՝ 59 տարեկանում:

2013-ին Սերժ Սարգսյանի հրամանգրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, սակայն հրաժարվել է ստանալ մեդալը՝ բացատրելով.

«Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն երբ մեր երկրում այս չափի է հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում, ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»: