Մենք 1000 դրամ տանք, դուք 5.500 դոլարով թռչեք Նյու Յորք

1754

«Հայկական ժամանակ»-ը այսօրվա՝ նոյեմբերի 25-ի համարում գրում է, որ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ Նյու Յորք թռչելու և վերադարձի տոմսը արժեցել է 2 միլիոն 743 հազար դրամ կամ ավելի քան 5 հազար 500 դոլար: Տոմսն այդչափ թանկ է եղել, քանի որ նախարարը թռել է բիզնես դասով:

Հետաքրքիրն այն է, գրում է թերթը, որ այս տոմսը գնվել է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո, թե ավիատոմսերի գնման դեպքում պետք է վերացնել «պրիմիտիվ գողությունները»:

Հոկտեմբերի վերջերին ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը Մոսկվայով թռել էր Ֆրանկֆուրտ և հետադարձ: Դրա համար վճարվել էր 897 հազար դրամ կամ գրեթե 1900 դոլար։ Բնական է, որ գեներալը ևս թռել էր բիզնես կարգով: