Հովհաննես Թումանյանի նամակը Օրջոնիկիձեին. 1921թ, մարտի 25, Երևան

1731

«Արդեն հինգերորդ օրն է Երևանում եմ։ Ծանոթանալով գործերի դրությանը՝ ես կատարելապես համոզվեցի, որ մեզ մոտ՝ Թիֆլիսում կազմված կարծիքը Հայաստանի դեպքերի բնավորության մասին իրականությանը համապատասխան չէ։ Շարժումը սկսվել է գյուղացիության մեջ զանազան շրջաններում, տարածվել է մինչև Երևան և իր ետևից քաշել է մտավորականությանը։ Ստեղծվել է հետևյալ վիճակը. զենքերը ձեռքին կանգնած են միմյանց դեմ մի կողմից Հայաստանի բանվորներն ու աշխատավոր գյուղացիությունը, մյուս կողմից՝ կոմունիստների զինված ուժերը, և արյունը հոսում է առանց թշնամության ու փոխադարձ բնաջնջման հիմքի։ Ռազմաճակատում ընկեր կոմունիստները որոշ կերպով ասում էին, որ ամբողջ հեղափոխության ընթացքում Կարմիր բանակը չի իմացել ավելի անիմաստ պատերազմ։ Ուստի ջերմորեն խնդրում եմ ձեր հեղինակավոր միջամտությունը, որպեսզի շուտով վերջ տրվի այս ոչ ոքի համար հարկավոր արյունահեղությանը։ Կարևոր եմ համարում ավելացնել, որ հեղաշրջումից հետո ձերբակալված բանտարկյալներից ու ռազմագերիներից այստեղ ոչ մեկը չի գնդակահարված։ Համանման հաղորդագրություն անում եմ և ռազմաճակատի ընկեր կոմունիստներին։ Եթե պահանջվում են լրացուցիչ տեղեկություններ, խնդրում եմ կանչել ինձ ռադիոյի մոտ»։

Հովհաննես Թումանյան, Երկերի Լիակատար Ժողովածու, հ. 10, 1999, էջ 375։