Հորիզոնական երկնաքեր. ԹՈՒՄՈ-ն նոր համալիր է կառուցելու Հրազդանի կիրճի եզրին

4919

ԹՈՒՄՈ-ն ներկայացրել է ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի ճարտարապետական նախագիծը, որի հեղինակն է հոլանդական հռչակավոր MVRDV ստուդիան:

Հրազդանի կիրճի եզրին գտնվող շենքն կունենա 6 հարկ և 200 մետր երկարություն` զբաղեցնելով շուրջ 17 000 ք.մ. մակերես: Համալիրը բաղկացած կլինի 300-ից ավելի մոդուլային տարածքներից, որոնք պարուրվում են հսկայական սրահի շուրջ՝ ստեղծելով յուրահատուկ էկոհամակարգ: Այն շենք է՝ շենքի ներսում․ էներգաարդյունավետ լուծում, որը միախառնում է փակ տարածքը բացօթյայի հետ:

Համալիրը ներառելու է կրթական և հետազոտական ծրագրեր, կոնֆերանս և ցուցահանդեսային դահլիճներ, աշխատանքային և առևտրային տարածքներ` դառնալով տեխնոլոգիաների և նորարարության հանգույց:

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) էկոհամակարգ է Երևանում, որը կենտրոնացած է նորարարությունների խթանման վրա: Համալիրը միավորում է գիտությունն ու արդյունաբերությունը` կամրջելով Հայաստանը աշխարհին։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: