«Վրացական երազանք»-ը հաղթում է

1016
epa03413806 Georgian billionaire and politician Bidzina Ivanishvili of the opposition Georgian Dream party is seen during a press conference in Tbilisi, Georgia, 28 September 2012. Bidzina Ivanishvili and his Georgian Dream party, will contest in the parliamentary elections scheduled for 01 October 2012. EPA/ZURAB KURTSIKIDZE

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որի հիմնադիրը և փաստացի առաջնորդը աշխարհի ամանահարուստ վրացի Բիձինա Իվանիշվիլին է, հաղթում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը:

Նախնական՝ 3702 ընտրատեղամասերից 2014-ի արդյունքներով, «Վրացական երազանք»-ը ստացել է քվեների ավելի քան 50 տոկոսը, մինչդեռ «Միացյալ ազգային շարժում»-ը՝ շուրջ 27 տոկոս: Վերջինս նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած կուսակցությունն է:

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները անց են կացվում խառը ընտրակարգով: 150 պատգամավորից 77-ը ընտրվում է համամասնական՝ կուսակցական ցուցակներով, 73-ը՝ մեծամասնական: