Մարիուս Յուզբաշյանի զեկուցագիրը ԼՂԻՄ հարցում ՀՅԴ կեցվածքի մասին. ապրիլ, 1992թ

9404

Այս գաղտնի զեկուցագիրը, որ Կոմկուսի Կենտկոմ է ուղարկել Խորհրդային Հայաստանի ՊԱԿ-ի նախագահ Մարիուս Յուզբաշյանը 1988-ի ապրիլի 22-ին, տեղ է գտել Գևորգ Յազըճյանի` վերջերս կազմած և հրապարակած “Սփիւռքահայ քաղաքական հոսանքներն ու գաղութները խորհրդային գաղտնի փաստաթուղթերու մէջ”(1945-1991, ընտրանի) հատորում (Երևան, հեղինակային հրատարակություն, 2016), էջ 84-86:

Յուզբաշյանը գրում է.

Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորելու պահանջի, Սփյուռքի՝ հատկապես դաշնակցականների ելույթների ալիքը սահմանափակելուն ուղղված և ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ միասնաբար մեր կատարած քայլերը դրական ազդեցություն են գործում այդ հարցի վերաբերյալ Սփյուռքում իրավիճակի առողջացման վրա:

Մասնավորաբար, ՀՅԴ ղեկավարությունը ԼՂԻՄ-ի կարգավիճակի փոփոխման հարցում որոշել է զուսպ դիրքորոշում պահպանել:

Փետրվարի վերջին Աթենքում ՀՅԴ Բյուրոյի նիստի ընթացքում Բյուրոն տարբեր երկրների ՀՅԴ բոլոր կազմակերպություններին հրահանգեց ԼՂԻՄ-ի կարգավիճակի փոփոխության պահանջի զորակցության ցույցեր, հավաքներ կազմակերպելուց ձեռնպահ մնալ: Այդուհանդերձ, Բյուրոն կուսակցության անդամներին թույլ տվեց տեղերում մասնակցել արտասահմանի հայոց զանգվածային գործողություններին:

Որոշում կայացվեց, ըստ որի՝ դաշնակցական մամուլում ԼՂԻՄ-ի շուրջ իրադարձությունները տվյալ հանգրվանում պետք է լուսաբանվեն միայն փաստերի հիման վրա՝ առանց հակախորհրդային բնույթի մեկնաբանությունների:

Թարգմանություն ռուսերենից: ՀԱԱ, ֆ. 1, ց. 87, գ. 13, թ. 119-120: Պատճեն: Մեքենագիր: