Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը տեղյակ չէ Սարի Թաղի բռնություններից

2577

«Ազատություն» ռադիոկայանը փորձել է Սարի Թաղում գիշերային իրադարձությունների մասին մեկնաբանություն ստանալ տարածքում գտնվող Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանից:

Հարցին` «Ի՞նչ կարող եք ասել գիշերային իրադարձությունների հետ կապված` բռնություններ կիրառվեցին լրագրողների դեմ», Երանոսյանը արձագանքել է. «Ես չգիտեմ, ես չգիտեմ»:

«Ազատության» դիտարկմանը` «Բայց կարծես թե Ձեր հրամանով սկսվեց ամեն ինչ», փոխոստիկանապետը նախ ասել է` «Ամոթ է», հետո շարունակել. «Մի հատ անալիզ արեք»: