Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժիկ Սարգսյանին նշանակեց ազգային անվտանգության նախարար. 1995-ի այս օրը

1914

1995-ի այս օրը՝ հուլիսի 27-ին, Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժիկ Սարգսյանին նշանակեց Հայաստանի ազգային անվտանգության նախարար:

Սերժիկ (1996-ից հետո՝ Սերժ) Սարգսյանը վարչապետ Հրանտ Բագրատյանի կառավարության երեք սուպերնախարարներից էր: Մյուս երկու սուպերնախարարներն էին Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը:

Մինչ ԱԱ նախարար նշանակումը Սերժիկ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի 1995-ի մայիսի 17-ի հրամանագրերով ազատվել էր պաշտպանության նախարարի պաշտոնից և նշանակել ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնում: (ՀՀ, թիվ 118, 18 մայիս, 1995)